Թռչնագիր, զարդագրի տեսակ, որի տառերը (հիմնականում գլխագիր) թռչունների պատկերներ են։ Միջնադարի հայկական ձեռագրերում թռչնաձև (նաև կենդանակերդ, բուսական, երկրաչափական) գրերով սկսվում Էին ընթերցվածները։ Հետագայում թռչնագրերը կիրառվել են տպագիր հրատարակություններում։

Թռչնագիրը հայկական ձեռագրերում իմաստային նշանակությունից բացի արտահայտում Է գրչի կամ ծաղկողի, դպրոցի կամ ժամանակի գեղարվեստական ճաշակը, այն սերտ հարաբերության մեջ է էջի մյուս բաղադրիչների հետ (տեքստ, գլխազարդ, լուսանցազարդ, մանրանկար)։